Բնագիտատեխնիկական ստուգատես։ Իմ ստեղծած խաղը։ Ուսումնական գործիք։ Դասավանդման փորձ։

2024 թվականի բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում տարատեսակ գործունեություն եմ իրականացրել։ Դրանց թվում է իմ ստեղծած խաղը Scratch բլոկային ծրագրավորման լեզվով ։ Համակուրսեցիներով ստեղծեցինք խաղեր և փորձարկեցինք 5 տարեկանների խմբում։ Իմ ստեղծած խաղը հետևյալն էր․ Deer X Gifts

Սովորող սովորեցնող բաղադրիչով նախագծային աշխատանք

Սովորելով և տիրապետելով Scratch ծրագրին Հունվար ամսին Աշոտ Վարդանյանի հետ անցկացրեցինք դասընթացներ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների հետ։

Նպատակը ՝ սովորեցնբել օգտվել Scratch բլոկային ծրագրավորման լեզվից, և խաղեր ստեղծել։ Դասավանդման ծրագիրը՝ ստորև։

Օր 1։ Գրանցում և ծանոթություն աշակերտների հետ։

Առաջին օրը մենք ծանոթացանք երեխաների հետ, նրանց ստեղծեցին իրենց scratch էջերը։

Օր։2։ Գործիքների ճանաչում և հետազոտում:

Երկրորդ օրը սովորեցրեցինք բլոկները, ամենք բաժինի բլոկները ինչի համար են պատասխանում, նրանք ստեղծեցին իրենց խաղերը։

Օր3-5։ Խաղեր ստեղծում, այլ աշխատանքներ։

Երեխաները ստեղծեցին իրենց խաղերը։ Հղումները՝ ստորև․

Նանե Հակոբյան

Արտեմ Ռաֆայելյան

Մկրտչյան Արթուր

Վարդան Վարդանյան

Գաբրիել Մովսեսյան

Նախատեսում ենք դասընթացները դարձնել շարունակական, ձեռք բերել դասավանդման լիարժեք փորձ։

Оставьте комментарий