Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Նախագիծ

Ուսմնասիրության փուլերը՝

  • Երվանդունի արքաներ մետաղադրամները, Մ.թ.ա. IIIդ. /Շամ, Արշամ/
  • Արտաշեսյան արքաների մետաղադրամներ, Մ.թ.ա. II-Iդդ. /Տիգրան II Մեծ, Արտավազդ II, Տիգրան IV և Էրատո/
  • Արշակունի արքաների մետաղադրամներ, Iդ.-428թ
  • Մետաղադրամների թողարկում V-IXդդ
  • Բագրատունյաց թագավորության դրամաշրջանառությունը
  • XII-XIIIդդ. դրամաշրջանառությունը
  • Կիլիկյան Հայաստանի գահակալների հատած մետաղադրամներ, XI-XIVդդ
  • XIII-XVդդ մետաղադրամներ
  • XVIդ. -1918թ
  • Հայկական թղթադրամների շրջանառություն

Ուսումնական նյութեր/

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 579-585/

Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը

ՀՀ Կենտրոնական բանկ

Տեսանյութեր՝

Դրամապատում. Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Անտիպ պատմություն/Դրամապատում, մաս 1

Անտիպ պատմություն/ Դրամապատում, մաս 2

Հայկական դրամի պատմությունը.ՀՀ դրամը 29 տարեկան է

Արդյունքը՝

  • Ուսումնական նյութերի ստեղծում, թվայնացում
  • Պատմական մետաղադրամների վերաթողարկում

Երվանդունի արքաներ մետաղադրամները, Մ.թ.ա. IIIդ. /Շամ, Արշամ/

Արտաշեսյան արքաների մետաղադրամներ, Մ.թ.ա. II-Iդդ. /Տիգրան II Մեծ, Արտավազդ II, Տիգրան IV և Էրատո/

Предварительный просмотр изображения
Предварительный просмотр изображения
Предварительный просмотр изображения

Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք հոնիական Միլետոս քաղաքում թողարկված երկու արծաթե դիօբոլոսներն են, որոնք հայտնաբերվել են Էրեբունիի պեղումներից։ Մետաղադրամները Հայաստանում տարածում են գտնում Ք.ա. III դարից սկսած։ Հելլենիստական դարաշրջանում ռազմական արշավանքների և միջազգային առևտրի միջոցով Հայաստան էին մտնում Ալեքսանդր Մակեդոնացու, սելևկյան, աթենական, պարթևական, հռոմեական, կապպադովկյան և այլ ծագման դրամներ: Երվանդյան հարստության հայ արքաները Ք.ա. III դարի կեսից Ծոփքում սկսում են թողարկել դրամներ, որոնք ամենավաղ հայկական դրամներն են: Սելևկյան տերության թագավորների նենգ քաղաքականության պատճառով Ք.ա. III դարի կեսին Մեծ Հայքի թագավորության առավել զարգացած երկրամասերից Ծոփքը և Կոմմագենեն անջատվում են և վերածվում առանձին թագավորության: Այստեղ իշխանության գլուխ է անցնում Երվանդական արքայատոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչ Սամոսը (Շամ), որին հաջորդում է նրա որդի Արշամը։ Սամոսի և նրա հաջորդների օրոք թագավորությունում բուռն զարգացում են ապրում քաղաքները: Սամոսը Կոմմագենեում կառուցում է Սամոսատ քաղաքը, իսկ Արշամը՝ Ծոփքում Արշամաշատը, որը դառնում է պետության մայրաքաղաքը: Հենց Ծոփք-Կոմմագենեի հայկական թագավորությունում էլ Սամոսի դրամներով (Ք.ա. մոտ 260 թ.) սկսվում է հայկական դրամագիտության պատմությունը, ինչը մեծագույն նվաճում էր թե՛ քաղաքական (սեփական դրամ կտրելու իրավունքը ինքնըստինքյան վկայում է քաղաքական լիակատար անկախության մասին), թե՛ տնտեսական, թե աղբյուրագիտության (ըստ էության դրամներով է, որ պահպանվել են հին արքաների պաշտոնական դիմանկարները, նրանց արդուզարդի տարրերը) տեսանկյունից։ Առաջին հայկական դրամները, որոնք թողարկվել են Սամոս, Արշամ I, Արշամ II, Աբդիսսարես թագավորների իշխանության տարիներին և ունեցել են զուտ տեղական նշանակություն, իրենց կշռային տվյալներով ատտիկյան են` ձևավորված հելլենիստական դարաշրջանին յուրահատուկ ոճով. դիմերեսին պատկերված են Հայոց թագավորների դիմանկարները (կիսանդրիները՝ դեմքով դեպի աջ), ովքեր հելլենիստական միապետների նման (բացառությամբ Քսերքսեսի և Աբդիսսարեսի), առանց մորուքի և ընչացքի են և կրում են արքայական գլխարկներ, իսկ դարձերեսին՝ պաշտամունքային խորհրդանշաններ (արծիվ, արշավող ձիավոր, հաղթանակի թևավոր դիցուհու կամ ռազմի աստվածուհի Աթենասի, պտղաբերության, արգասավորության աստվածուհի Անահիտի կերպարները և այլն) արքայի անունը, տիտղոսաշարը, տարեթիվը և մենանշանը։ Ընդ որում՝ արքայի անունն ու տիտղոսը, ինչպես նաև թվագրումը բացառապես հունարեն են։ Պղնձյա այդ դրամները պատրաստվել են ձեռքով հատման եղանակով, ուստի չէին կարող անթերի կլոր տեսք ունենալ, ինչն այն ժամանակ այնքան էլ կարևոր չէր. կարևորը ճիշտ քաշը պահպանելն էր։ Ծոփքի հայ թագավորների դրամները թողարկվել են հավանաբար Արշամաշատ, Արկաթիակերտ և այլ հայկական քաղաքներում։

  • Արշակունի արքաների մետաղադրամներ, Iդ.-428թ

66 թ․ Մեծ Հայքի գահին հաստատվեց Արշակունյաց արքայատոհմը որը իշխեց մինչև 428թ․։ ժամանակին գիտության մեջ ընդունվել էր տեսակետ որ հայ արշակունիները չեն թողարկել սեփական դրամներ այլ Հայաստանում շրջանառվել են Պարթև Արշակունիների դրամները քանի որ նրանց էր պատկանում ավագության իրավունքը։ Սակայն վերջին տարիներին հրապարակումներ եղան Տրդատ առաջինին վերագրվող դրամների մասին։ Տրդատ առաջինի դրամների վրա հայոց արքան ներկայանում է թագով, որը հայկական պետականության խորհրդանիշն է և մորուքով ինչը բնորոշ է Պարթևական դրամահատությանը, որը ցույց է տալիս կապը Պարթև Արշակունիների և Պարթևաստանի հետ։

  • Մետաղադրամների թողարկում V-IXդդ

III դարի կեսերից սկսած Հայաստանում հայտնվում են Սասանյան Իրանի, իսկ V դարի վերջից՝ նաև Բյուզանդական կայսրության դրամները: VII դարի երկրորդ կեսին Արաբական խալիֆայության կողմից Հայաստանի նվաճումից հետո դրամաշրջանառությունը կատարվել է Օմայանների տոհմի, իսկ ավելի ուշ` Աբբասյանների դրամներով: Արաբական խալիֆայության դրամներից Հայաստանում շրջանառվել են արծաթե դիրհեմներ, պղնձե ֆելսեր և, սահմանափակ քանակով, ոսկե դինարներ:

  • Բագրատունյաց թագավորության դրամաշրջանառությունը

Անիի Բագրատունյաց թագավորությունում (885-1045 թթ.) դրամներ չեն հատվել, սակայն Տաշիր-Ձորագետի փոքրիկ թագավորությունում, որտեղ իշխում էր Բագրատունիների ճյուղերից մեկը, Կորիկե II արքայի օրոք (1048-1089 թթ.) թողարկվել են պղնձե դրամներ՝ բյուզանդական անանուն ֆոլիսների նմանությամբ, բայց հայ թագավորի անվան հիշատակությամբ։ Սրանք առաջին դրամներն են, որ կրում են հայերեն գրություններ: Կորիկե II (1048-1089 թթ.), պղնձե մետաղադրամ։ XI դարի վերջին Կիլիկիայում հիմնվեց Հայոց պետություն, որը գոյատևեց շուրջ երեք հարյուր տարի (1080-1375 թթ.): Իշխանապետության շրջանում (1080-1198 թթ.) Ռուբինյան իշխաններից ոմանք թողարկել են պղնձե դրամներ, որոնք կրում էին խաչակրաց դրամների պատկերագրության ազդեցությունը, բայց ունեին հայերեն գրություններ: Թագավորության շրջանում (1198-1375 թթ.), արքա Լևոն I-ից (1198-1219 թթ.) սկսած, առատորեն թողարկվել են արծաթե և պղնձե, երբեմն՝ բիլոնե (արծաթի ցածր պարունակությամբ համաձուլվածք) դրամներ: Արծաթե դրամները կոչվել են «դրամ», «թագվորին», իսկ պղնձե դրամները` «դանգ», «քարտեզ», «փող»: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայկական, եվրոպական և արևելյան տարրերից հյուսված ինքնատիպ պատկերագրությամբ և հայերեն գրություններով։

Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք հոնիական Միլետոս քաղաքում թողարկված երկու արծաթե դիոբոլոսներն են, որոնք հայտնաբերվել են Էրեբունիի պեղումներից: Մետաղադրամները Հայաստանում տարածում են գտնում Ք.ա․ III դարից սկսած: Հելլենիստական դարաշրջանում ռազմական արշավանքների և միջազգային առևտրի միջոցով Հայաստան էին մտնում Ալեքսանդր Մակեդոնացու, սելևկյան, աթենական, պարթևական, հռոմեական, կապադովկյանmm և այլ ծագման դրամներ:Երվանդյան հարստության հայ արքաները Ք.ա․ III դարի կեսից Ծոփքում սկսում են թողարկել դրամներ, որոնք ամենավաղ հայկական դրամներն են: Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանում (Ք.ա.189 թ. — Ք.հ. 1 թ.) Մեծ Հայքում դրամահատությունը սկիզբ է առել Տիգրան II Մեծի օրոք (Ք.ա. 95-55 թթ.): Նրա կայսրության մի շարք քաղաքներումԱրտաշատում, Տիգրանակերտում, Մծբինում, Անտիոքում, Դամասկոսում, հատվել են մեծ քանակությամբ արծաթե և պղնձե դրամներ: Հաջորդ արքաների ժամանակ հիմնականում թողարկվել են պղնձե դրամներ: Հելլենիստական հայկական դրամների պատկերագրությունն ու ոճն ամբողջովին համահունչ էին ժամանակաշրջանի ոգուն․ դիմերեսին միապետի դիմապատկերն էր, դարձերեսին դիցաբանական խորհրդանշաններ, արքայի անունն ու տիտղոսըհունարեն գրերով: Արշակունյաց հարստության ժամանակներից (66-428 թթ.) դրամներ, որոշակիորեն, հայտնի չեն: Արշակունիների իշխանության սկզբնական շրջանում Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հիմնականում Հռոմի կայսրության և Պարթևական թագավորության դրամներով: Արտաշատում հայտնաբերված նյութերը վկայում են նաև I-II դարերում հրեական դրամների տեղական շրջանառության մասին, իսկ Արտաշատ մայրաքաղաքի դիցուհի Տիխվեի պատկերով պղնձե դրամների եզակի օրինակները խոսում են Արտաշատում դրամահատարանի առկայության մասին: III դարի կեսերից սկսած Հայաստանում հայտնվում են
Սասանյան Իրանի, իսկ V դարի վերջիցնաև Բյուզանդական կայսրության դրամները: Արաբական խալիֆայության կողմից Հայաստանի նվաճումից հետո (VII դարի երկրորդ կես) դրամաշրջանառությունը կատարվել է Օմայանների տոհմի, իսկ ավելի ուշ Աբբասյանների դրամներով: Արաբական
խալիֆայության դրամներից Հայաստանում շրջանառվել են
արծաթե դիրհեմներ, պղնձե ֆելսեր և, սահմանափակ քանակով, ոսկե դինարներ: X դարի վերջից արծաթե դիրհեմներին փոխարինում են բյուզանդական ոսկե դրամները և պղնձե ֆոլիսները, որոնք տարածաշրջանում կատարում էին հիմնական դրամական միավորի դեր: XI-XII դարերում շրջանառության մեջ սկսում են թափանցել նաև սելջուկյան և այլ մահմեդական
տիրակալների մետաղադրամները Անիի Բագրատունյաց թագավորությունում (885-1045 թթ.)
դրամներ չեն հատվել, սակայն Տաշիր-Ձորագետի փոքրիկ թագավորությունում, որտեղ իշխում էր Բագրատունիների ճյուղերից մեկը, Կորիկե Բ արքայի օրոք (1048-1089 թթ.) թողարկվել են պղնձե դրամներբյուզանդական անանուն ֆոլիսների նմանությամբ, բայց հայ թագավորի անվան հիշատակությամբ: Սրանք առաջին դրամներն են, որ կրում են հայերեն գրություններ: XI դարի վերջին Կիլիկիայում հիմնվեց Հայոց պետություն, որը գոյատևեց շուրջ երեք հարյուր տարի (1080-1370 թթ.): Իշխանապետության շրջանում (1080-1198 թթ.) Ռուբինյան իշխաններից ոմանք թողարկել են պղնձե դրամներ, որոնք կրում էին խաչակրաց դրամների պատկերագրության ազդեցությունը, բայց ունեին հայերեն գրություններ: Թագավորության շրջանում (1198-1375 թթ.), արքա Լևոն I-ից սկսած, առատորեն թողարկվել են արծաթե և պղնձե, երբեմն բիլոնե (արծաթի ցածր պարունակությամբ համաձուլվածք)
դրամներ: Արծաթե դրամները կոչվել են «դրամ», «թագվորին», իսկ պղնձե դրամները«դանգ», «քարտեզ», «փող»: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայկական, եվրոպական և արևելյան տարրերից հյուսված ինքնատիպ պատկերագրությամբ և հայերեն գրություններով: XIII դարի սկզբից Հայաստանի հյուսիսում և արևելքում շրջանառվել են վրաց թագավորների, հիմնականում Թամար թագուհու պղնձե դրամները։ XIII դարի կեսից սկսած Հայաստանի դրամաշրջանառության մեջ գերիշխող են դառնում մոնղոլական տիրակալների դրամները՝ արծաթե դիրհեմներն ու սակավաթիվ պղնձե ֆելսերը: Հետագայում դրամական գործարքները Հայաստանում սպասարկվում էին
թյուրքական ծագման մահմեդական տոհմերի դրամներով: XVI դարից մինչև 1820-ական թթ. Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հիմնականում Իրանական շահերի դրամներով: Ինչպես Իրանի բազմաթիվ քաղաքներում, XVI-XVIII դարերում Երևանում նույնպես թողարկվել են պղնձե, արծաթե և ոսկե դրամներ: Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրուր ընդգրկվելուց հետո (1828 թ.), շրջանառութ մեջ են մտնում ռուսական ոսկե, արծաթ’
և պղնձե դրամական թողարկումները Առաջին անգամ սկսում են կիրառվե կայսերական թղթադրամները, իսկ փետրվարյան հեղաշրջումից հետ (1917 թ.)` նաև Ռուսաստանի
Ժամանակավոր կառավարության թղթադրամները:

1917թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո
Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ստեղծում են անկախ
միավորումԱնդրկովկասյան կոմիսարիատ: 1918 թ. Անդրկովկասյան կոմիսարիատը շրջանառության մեջ է դնում իր դրամանիշերը բոները 1, 3, 5, 10, 50, 100 և 250 ռուբլի
անվանական արժեքներով, որոնց վրա առաջին անգամ
հայտնվում են նաև հայերեն մակագրություններ։ Հայ
դրամագետները վերջիններս դիտարկում են որպես առաջին
հայկական թղթադրամներ։
1918թ. մայիսի 28-ին անկախ հռչակված Հայաստանի
Առաջին Հանրապետությունը շրջանառության մեջ է դնում
Պետբանկի Երևանյան բաժանմունքի չեկերը, այնուհետև50, 1000) և 25() ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, որոնց ձևավորումը կատարել են Հակոբ Կոջոյանը (1883-1959) և Արշակ Ֆեթվաճյանը (1866-1947), իսկ տպագրումն իրականացվել է Լոնդոնում «Waterlow and Sons Ltd»
ընկերության կողմից: Այս թողարկումն առանձնանում է
յուրահատուկ ձևավորմամբ, ազգային պատկերների և
զարդանախշերի գեղարվեստական օգտագործմամբ:
1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի
Հանրապետությունը հռչակվեց Խորհրդային
Սոցիալիստական Հանրապետություն, իսկ դեկտեմբերի 20-ին
Խորհրդային Հայաստանի իշխանություններն ընդունեցին
դեկրետ, համաձայն որի ռուսական խորհրդային դրամանիշերի շրջանառությունը համարվեց պարտադիր: Միևնույն ժամանակ, դեկրետով չէր արգելվում տեղական դրամանիշերի թողարկումը: Ֆեդերատիվ Սիության (ԱՍԽՀՖՄ) մեջ և թողարկում 100, 5000, 10000, 25000, 50000, 100000, 250000, 500000, 1 dbnG, 5 միլիոն և 10 միլիոն ռուբլի արժողությամբ թղթադրամները։ 1924 թ. թողարկվում են 25, 50, 75, 100, 250 միլիոն և 1 1 10 միլիարդ ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, սակայն 10 միլիարդ ռուբլիանոց թղթադրամը, ինչպես և 1923թ. թվագրված 1 չերվոնեց անվանական արժեքով պարտագիրը շրջանառության մեջ չեն դրվում: 1921 թ. շրջանառության մեջ են դրվում Պետբանկի Երևանի բաժանմունքի 10000 ռուբլի անվանական արժեքով չեկը, իսկ ավելի ուշ 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները: 1922 թ. թղթադրամների շարքի թողարկումները շարունակվում են, և շրջանառության մեջ են դրվում 25000, 100000, 1 միլիոն և 5 միլիոն ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, ինչպես նաև 5 միլիոն ռուբլի արժողությամբ պարտագիրը: 1922 թ. Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունները միավորվում են Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների
1924 թ. դրամական բարեփոխմամբ որոշում է ընդունվում Անդրկովկասում շրջանառության մեջ եղած բոլոր տիպի դրամանիշերը Խորհրդային Միության միասնական նմուշի
դրամանիշերով փոխարինելու մասին:

1924 թ. Խորհրդային Միության տարածքում
շրջանառության մեջ են դրվում մետաղադրամները. 1, 2, 3 և 5
կոպեկ արժողությամբ՝ պղնձից, 10, 15, 20 կոպեկ
արժողությամբցածրորակ արծաթից և 50 կոպեկ, 1 ռուբլի արժողությամբ արծաթից։ 1925-1928 թթ. թողարկվում է
ամենափոքր անվանական արժեքով պղնձե մետաղադրամը կես կոպեկը: 1926 թ. սկսած թողարկվում են 1, 2, 3 և 5 կոպեկ անվանական արժեքներով մետաղադրամները բրոնզից, իսկ
1931 թ. սկսած10, 15, 20 կոպեկ արժողությամբ մետաղադրամները պղինձ-նիկելի համաձուլվածքից:
Շատ բազմազան են եղել ԽՍՀՄ թղթադրամների
թողարկումները: Դրանք սկիզբ են առնում 1923 թ-ից, և կարճ
ժամանակահատվածում տարբեր շարքերի թողարկումները
հաջորդում են մեկը մյուսին: Թողարկվում և միաժամանակ
շրջանառվում են ինչպես «ռուբլի», այնպես էլ «չերվոնեց»
դրամական միավորները (1 չերվոնեցը հավասար էր 10
ռուբլու): Հոկտեմբերյան հեղափոխության 20-ամյակի
կապակցությամբ 1937 թ. թողարկված չերվոնեցների շարքի
թղթադրամներին առաջին անգամ պատկերվում է Վ. Լենինի
դիմանկարը: 1947 թ. թողարկվում է 1, 3, 5, 10, 25, 50 և 100 ռուբլի
անվանական արժեքներով թղթադրամների նոր շարք նպատակ ունենալով նպաստել պատերազմից տուժած տնտեսության արագ վերականգնմանը: 1961 թ. ԽՍՀՄ-ում իրականացվում է դենոմինացիա (10:1 հարաբերակցությամբ), և շրջանառության մեջ է դրվում մետաղադրամների նոր շարքը 1, 2, 3, 5, 10, 15, 20, 50 կոպեկ և 1 ռուբլի արժողությամբ: Թղթադրամների շարքը կազմում են 1, 3, 5, 10, 25, 50 և 100 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները: 1991 թ. դրամաշրջանառությունը կարգավորելու նպատակով 50 և 100 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները փոխարինվում են նոր` 1991 թ. նմուշի 50 և 100 (երկու տարբեր տիպի) ռուբլի արժողությամբ թղթադրամներով, իսկ ավելի ուշ շրջանառության մեջ են դրվում նաև 1991 թ. նմուշի 1, 3, 5, 10, 200, 500 և 1000 ռուբլիանոց թղթադրամները: 1992 թ. հունվարից սկսվում է գների ազատականացումը, որը հանգեցնում է գների բարձրացմանը և ռուբլու արժեզրկմանը: Շրջանառության մեջ են դրվում 1992 թ. նմուշի թղթադրամները՝ 50, 200, 500, 1000, 5000 և 10000 ռուբլիանվանական արժեքներով:

1993 թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության
տարածքում շրջանառության մեջ է դրվում ազգային արժույթը՝
դրամը։ Որպես օրինական վճարամիջոց՝ սկսում են
շրջանառվել 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական
արժեքներով թղթադրամները։ Փոխանակման համար
ընդունվում է 1 դրամ = 2(00 ռուբլի հարաբերակցությունը:
Մինչև 1994 թ. մարտի 17-ը ժամանակավոր
շրջանառության մեջ են գտնվում նաև Խորհրդային Միության
1961-1992 թթ. նմուշների 1-ից մինչև 500 ռուբլի անվանական
արժեքներով թղթադրամները:
1994-1995 թթ. Հայաստանի Հանրապետությունում
շրջանառության մեջ են դրվում առաջին շարքի ալյումինե 10, դրամները։

1993 թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության
տարածքում շրջանառության մեջ է դրվում ազգային արժույթը՝
դրամը։ Որպես օրինական վճարամիջոց՝ սկսում են
շրջանառվել 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական
արժեքներով թղթադրամները։ Փոխանակման համար
ընդունվում է 1 դրամ = 2(00 ռուբլի հարաբերակցությունը:
Մինչև 1994 թ. մարտի 17-ը ժամանակավոր
շրջանառության մեջ են գտնվում նաև Խորհրդային Միության
1961-1992 թթ. նմուշների 1-ից մինչև 500 ռուբլի անվանական
արժեքներով թղթադրամները:
1994-1995 թթ. Հայաստանի Հանրապետությունում
շրջանառության մեջ են դրվում առաջին շարքի ալյումինե 10, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ մետաղադրամները, ինչպես
նաև 1000 և 5000 դրամ արժողությամբ թղթադրամները:
1998 թ. սկսածթողարկվում են երկրորդ շարքի 50, 100, 500, 1000, 5000, 10000 և 20000 դրամ անվանական արժեքներով թղթադրամները, որոնք իրենց ձևավորմամբ, պաշտպանվածությամբ և պատրաստման որակով համապատասխանում են ժամանակակից թղթադրամների տպագրության պահանջներին: 2001 թ. շրջանառության մեջ է դրվում 50000 դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամը նվիրված
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու
1700-ամյակին:
2003-2004 թթ. շրջանառության մեջ են դրվում ՀՀ
երկրորդ շարքի մետաղադրամները10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով: 2004-2005 թթ. շրջանառությունից դուրս են բերվում 1993-1995 թթ. նմուշի բոլոր անվանական արժեքով և 1998 թ. նմուշի 50 ու 100 դրամ անվանական արժեքով թղթադրամները: Դրանք դադարում են օրինական վճարամիջոց լինելուց, թեև փոխանակվում են ՀՀ կենտրոնական բանկում և ՀՀ տարած- քում գործող բանկերում իրենց անվանական արժեքներով: 2009 թ. թողարկվում է ամենաբարձր 100000 դրամ
անվանական արժեքով թղթադրամը:
2018 թ. Կենտրոնական բանկը թողարկել է Հայաստանի
Հանրապետության երրորդ շարքի թղթադրամներ՝
տպագրության տեխնոլոգիական նորարարությունների
կիրառմամբ լուծելով դրամի պաշտպանվածության մի շարք
կարևորագույն խնդիրներ: Թղթադրամների տեսակային
կառուցվածքն օպտիմալացվել է նոր՝ 2 000 դրամ անվանական
արժեքով թղթադրամի ներդրմամբ: Երրորդ շարքի
թղթադրամները ներկայացված են 1000, 2000, 5000, 10 000,
20 000 և 50 000 դրամ անվանական արժեքներով:

Оставьте комментарий